Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մի քանի հարիւր միլիոն դոլար արժողութեամբ նախագահական օդանաւի գնմանը:
Պատգամաւորի Twitter–ի իր էջում պատմել է Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած դէպքի մասին, երբ նա սովորական չւերթով իրականացւող ուղևորութիւններից մէկի ժամանակ 3 ժամ սպասել է ուշացող օդանաւին։ Փայլանը յիշեցրել է նաև Մեքսիկայի նախագահի խօսքերը, թէ աղքատներ ունեցող երկրում մասնաւոր օդանաւ ունենալն ամոթ է։
Ակնարկելով Էրդողանին` Փայլանը գրել է. «Ամօթ չունեցող էլ կայ»: